Կառուցենք ձեր երազանքը միասինհետադարձ կապ

Մալխասյան շին պատմություն

«ՄալխասյանՇին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին Սամվել Մալխասյանի կողմից: Ընկերությունն ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և հասարակական նշանակության շինությունների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման ամբողջական փաթեթ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է բարձրորակ, ինքնատիպ լուծումներով հագեցած սեյսմակայուն շինություններ կառուցելու քաղաքականություն, ինչի շնորհիվ ընկերությանը հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում արժանանալ հաճախորդների վստահությանն ու գոհունակությանը: ՄալխասյանՇինն իր գործունեությունը սկսել է առաձնատների շինարարությունից և տարիների ընթացքում, ներդնելով նորագույն շինարական տեխնոլոգիաներ, ձեռք բերելով ժամանակակից տեխնիկա, այժմ իրականացնում է նաև բարձրահարկ բնակելի շինությունների բարդ նախագծեր, արտադրական և հասարակական նշանակության մի շարք շենքերի շինարարական աշխատանքներ : Իր գործունեության ընթացքում ՄալխասյանՇինը մշտապես արժանացել է հաճախորդների բարձր գնահատականին, ինչն էլ ընկերության համար ներշնչանքի և անսպառ եռանդի աղբյուր է հանդիսացել: