Կառուցենք ձեր երազանքը միասինհետադարձ կապ

Malkhasyan shin capital construction service

«ՄալխասյանՇին» ընկերությունն  առաջարկում է շինարարական աշխատանքների ամբողջական փաթեթ` ամբողջական շինարարությունից մինչև ներքին հարդարում՝ վերջնական փուլում պատվիրատուին հանձնելով իր կառույցի բանալիները: Եվ այս ամենը մենք առաջարկում ենք շուկայականից անհամեմատ ցածր գներով, ամենասեղմ ժամկետներում և իհարկե ամենաբարձր որակով: Մեր շինարարական փաթեթն ապահովում է յուրաքանչյուր նախագծի անհատականությունն ու լիաժեք համապատասխանությունը շինարարատեխնիկական նորմերին: Տիրապետելով տեխնիկական արդի հմտություններին և նախագծային հնարքներին՝ մենք նաև առաջարկում ենք մեր կողմից մշակված լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են հաճախորդի մտահղացումներին և առկա միջոցներին: «ՄալխասյանՇին» ընկերությունն ունի հարուստ փորձ, նորագույն տեխնիկա և որակյալ մասնագետներ, ինչը թույլ է տալիս իրականացնել ցանկացած բնույթի ու ծավալի շինարարություն: Մենք հայաստանյան շինարարական շուկայում արդեն իսկ  ունենք տարբերվող ձեռագիր: Մեր կառուցած առանձնատներն աչքի են ընկնում մոդերնի ու դասականի հրաշալի համադրությամբ ու նորաոճ լուծումներով: Ընկերության հիմնական սկզբունքն է՝ հետևել բնագավառում առկա նոր տենդենցներին, նորարարություններին, նոր տեխնոլոգիաներին և դրանք ներդնել շինարարական աշխատանքներում: Եվ այսպես, եթե Ձեզ անհրաժեշտ են նախաշինարարական, շինարարական կամ ներքին հարդարման ծառայություններ, մենք պատրաստ ենք կենդանի շունչ հաղորդել Ձեր մտահաղացմանը: Մեր նպատակն է Ձեր երազանքների առանձնատունը հանձնել Ձեզ, քանի որ մեր գլխավոր ձեռբերումը լիարժեք գոհ պատվիրատուն է: