Կառուցենք ձեր երազանքը միասինհետադարձ կապ

Malkhasyan shin excavation service

Հողային աշխատանքները ցանկացած պրոյեկտի համար, անկախ շինության բարդութունից, որակյալ շինարարության իրականացման կարևորագույն փուլ է, ինչի որակից և արդյունավետությունից է կախված ընդհանուր շինարարության որակը: Հողային աշխատանքները շինարարական աշխատանքների համալիր է, որն իր մեջ ներառում է շինհրապարակի նախապատրաստումը , խրամուղիների կամ հենասյուների հիմքերի փորումը, գրունտի մշակումը(քանդում), տեղափոխումը , ետլիցքը, տոփանումը։ Երբեմն վերջին պրոցեսն ուղեկցվում է գրունտի հարթեցմամբ և խտացմամբ։ Հողային աշխատանքների ճիշտ իրականացումը շատ կարևոր փուլ է շինարարությունում, քանի որ շինարարական աշխատանքների հետագա ընթացքը սերտորեն կապված է հողային աշխատանքների ճշգրիտ կազմակերպման հետ: Հողային աշխատանքները սկսելուց առաջ հարկավոր է պատշաճ կերպով իրականացնել հիմքերի պատրաստման աշխատանքները: Հիմքերի պատրաստման աշխատանքների պատշաճ իրականացումից է կախված կառույցի հիմքի ամրությունը, ինչպես նաև հիմքի ետլիցքի համար նախատեսված շինարարական նյութերի ձեռքբերման ծախսերը: Մեր ընկերության կողմից իրականացվող բոլոր հողային աշխատանքները կատարվում են ընկերության հմուտ աշխատակիցների կողմից` մեր որակավորված և փորձառու ինժեներների ու գեոդեզիստների հսկողությամբ: Բացի այդ ՄալխասյանՇինը հագեցած է հողային աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով (էքսկավատոր CAT428F2, Կամազ, բարձիչ և այլն), ինչը հնարավորություն է ստեղծում առավել արդյունավետ և հաճախորդի համար հնարավորինս մատչելի ծառայություն մատուցել: