logo

ՅՈՒՆԻԹ23

Աշտարակի խճուղի 51/27

«ՅՈՒՆԻԹ 23» թաղամասը նրանց համար է, ովքեր նախընտրում են լինել քաղաքի աղմուկից հեռու։ Սիլիկյան թաղամասում՝ Վահագնի թաղամասի անմիջական հարևանությամբ կառուցվող այս նորաոճ և հարմարավետ թաունհաուսները  հանգիստ անկյուն են Ձեր և Ձեր ընտանիքի համար։ «ՅՈՒՆԻԹ 23ը» գտնվում է «Հյուսիս-հարավ» մայրուղուց ընդամենը 200մ մետր հեռավորության վրա: Թաղամասը կառուցվում է 23 եռահարկ թաունհաուսներից, ունի ընդհանուր օգտագործման ճանապարհներ- մայթեր, կանաչապատ գոտի, խաղահրապարակ, մարկետ:  Թաունհաուսների ընդհանուր մակեկերեսը կազմում է 176-180 քմ, առաստաղների բարձրությունը՝ 3մ։ Թաունհաուսներից յուրաքանչյուրն ունի ավտոկայանատեղի, առջևում բակային հատված, ետնամասում ազատ հողատարածք, ընդարձակ տեռասսա, որտեղ դուք կարող եք վայելել երևանյան զով երեկոները։ Հարկերից յուրաքանչյուրում տեղակայված են՝ Առաջին հարկ․ Ընդունարան, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, դեպի բակ ետնամուտք։  Երկրորդ հարկ․ 3 ննջարան, 2 սանհանգույց, տնտեսական սենյակ, պատշգամբ։  Երրորդ հարկ․ Տնտեսական սենյակ, տեռասսա։

builder image
builder image
builder image
builder image
builder image
builder image
builder image
builder image
builder image
builder image